Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հարթակ առաջնային օղակի բժիշկների համար

ՀՀ ԱՆ. Հարթակ առաջնային օղակի բժիշկների համար

Ստեղծվել է ֆեյսբուքյան փակ խումբ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների համար։ Ուղղակի շփումների միջոցով ԱԱՊ բոլոր մասնագետներն այս հարթակում հնարավորություն կունենան բարձրացնելու իրենց հետաքրքրող կամ մտահոգող հարցերը և դրանց պարզաբանումներն ու պատասխանները ստանալ առողջապահության նախարարության մասնագետների կողմից։ Միաժամանակ, կքննարկվեն ԱԱՊ օղակի բարեփոխման տեսլականը, դրա ապահովման մեխանիզմները, որոնք ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը ներկայացնում է այս օղակի ընտանեկան բժիշկների, մանկաբույժների և թերապևտների հետ հանդիպումների ընթացքում։

Ֆեյսբուքյան խումբը միաժամանակ կդառնա իրազեկման հարթակ։ ԱԱՊ մասնագետները կտեղեկացվեն ոլորտում իրականացվող նորությունների, գործող, ինչպես նաև ներդրվող ծրագրերի մասին։

Մեկնարկը տրվում է ԱԱՊ օղակի բոլոր մասնագետների համար հարթակ ստեղծելով։ Առաջիկայում շփման նման հնարավորություններ կստեղծվեն նաև հիվանդանոցներում աշխատող բժիշկների, ինչպես նաև միջին բուժանձնակազմի համար։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ